Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 404-ի
Գազայի հատվածում իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 404-ի։ Այս մասին տեղեկությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 660 մարդ։ Փլատակների տակից մարդկանց դուրս բերելը դեռ շարունակվում է։
Ինչպես հայտնի է, հարձակումների ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող ՆԳՆ ղեկավարի տեղակալ Մահմուդ Աբու Վաֆան։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ հարվածների հրամանը տվել են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը։