Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի
Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի

Գազայի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Մահացածների թվում կա 20 երեխա։ 17 մարդ համարվում է անհետ կորած։ Առնվազն 150 մարդ վիրավորվել է։

Հարձակումն իրականացվել է Բեյթ Լահիա քաղաքի վրա, որը գտնվում է Գազայի հյուսիսում։ Փրկարարների տվյալներով՝ ռմբակոծության ժամանակ ամբողջությամբ ավերվել է հինգ հարկանի բնակելի շենք։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իրենք «տեղեկացված են Բեյթ Լահիա շրջանում քաղաքացիական զոհերի մասին», և որ միջադեպի մանրամասները հետաքննվում են։

ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայում մահացել է ավելի քան 42924 մարդ։