Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, իսկ 20-ը՝ վիրավորվել

13:41, 18.07.2026

Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, իսկ 20-ը՝ վիրավորվել։

«Ռոյթերս»-ը, հղում անելով պաղեստինյան աղբյուրներին, գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել Նուսեյրաթի փախստականների ճամբարում՝ թաղման արարողության ժամանակ։

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է այն, ինչն անվանել է իսրայելական ուժերի կողմից կատարված ևս մեկ սարսափելի հանցագործություն, և նրանց մեղադրել Գազայում հրադադարի համաձայնագրի «համակարգված և շարունակական» խախտման մեջ։

Իսրայելի զինված ուժերը դեռ չեն պատասխանել մեղադրանքներին։ Գազայի հատվածի առողջապահության ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերին Գազայում հրադադարի առաջին փուլի գործարկումից ի վեր իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 1 127 մարդ, և 3 643-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ