«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը չի մանրամասնում, թե արդյոք Գիորգի Գախարիան ստացել է բնակության թույլտվություն Գերմանիայում
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը չի մանրամասնում, թե արդյոք Գիորգի Գախարիան ստացել է բնակության թույլտվություն Գերմանիայում

«Գախարիա Վրաստանի համար» կուսակցությունում չեն հստակեցնում՝ ստացել է արդյոք կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան Գերմանիայում բնակության իրավունք։

Լրագրողի հարցին՝ ստացել է արդյոք Գախարիան Գերմանիայում բնակության իրավունք և դիմե՞լ է արդյոք տեղական բանկերին հաշիվ բացելու խնդրանքով, կուսակցության անդամ Թամար Կեկենաձեն պատասխանել է․

«Միայն մի բան կարող եմ հաստատել՝ Գիորգի Գախարիան այս փուլում գտնվում է Եվրամիությունում՝ աշխատանքային այցով»։

Բացի այդ, Կեկենաձեի խոսքով՝ մոտ ապագայում պարզ կդառնա, թե որտեղ է նա շարունակելու իր քաղաքական գործունեությունը և արդյոք կվերադառնա Վրաստան։

«Երբ նա կվերադառնա Վրաստան, ինչպես և որտեղ կշարունակի այն քաղաքական գործունեությունը, որն ուղղված է այս երկրի եվրոպական ապագայի պաշտպանությանը՝ լինի դա ֆիզիկապես նախընտրական արշավում ակտիվ մասնակցություն, թե Եվրամիության շրջանակում աշխատանքային հանդիպումների շարունակություն, այդ մասին առաջիկա օրերին քաղաքացիները կլսեն հենց Գիորգի Գախարիայից», – նշել է Կեկենաձեն։