«Գարդիան» – Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները բանակցություններ կվարեն այս շաբաթ
Ռուսական լրատվամիջոցների վրա հիմնված «Գարդիան» հրապարակումը գրում է, որ այս շաբաթ տեղի կունենա Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների զրույցը։
Ըստ տեղեկությունների՝ խոսակցության հիմնական թեման լինելու է Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը։
Լվովում Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ծրագրում է զրուցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Պուտինին պետք է կոչ անել հատուկ միջոցներ ձեռնարկել Զապորոժիայի ատոմակայանի հետ կապված։
Հիշեցնենք, որ Զապորոժյեի ատոմակայանը մի քանի ամիս գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իրավիճակը Զապորոժիայում հատկապես լարվել է։