«Գարդիան» - Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Իսրայելի օդային և ցամաքային հարձակումների հետևանքով Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «Գարդիան»-ը։
«Ականատեսներն ու բժշկական անձնակազմը մամուլի հետ զրույցում նշում են, որ իսրայելական զինուժը գիշերը կրկին ռմբակոծել է Գազայի արևելքը, որի հետևանքով Զեյթունի արվարձանում զոհվել է յոթ մարդ։ Իսկ հարավում, Խան Յունիսում, զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխա։
Իսրայելական զինուժի հայտարարությամբ՝ նրանք ուսումնասիրում են տվյալները և նրանց ուժերը քայլեր են ձեռնարկում խաղաղ բնակչության վնասը նվազեցնելու համար։