Գարդաբանիում տեղի ունեցած միջադեպի փաստով իրավապահները ձերբակալել են երկու և մեղադրանք առաջադրել երեք անձի
Գարդաբանիում տեղի ունեցած միջադեպի փաստով իրավապահները ձերբակալել են երկու և մեղադրանք առաջադրել երեք անձի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 2000 թվականին ծնված Է.Մ.-ին և 1995 թվականին ծնված Մ.Մ.-ին՝ կանխամտածված սպանության փորձի, ուրիշի սեփականության նկատմամբ բռնի ոտնձգության և երկու կամ ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնության մեղադրանքներով և մեղադրանք են առաջադրել 1999 թվականին ծնված Ս.Ա.-ին, 1971 թվականին ծնված Ա.Մ.-ին և 1996 թվականին ծնված Է.Մ.-ին։

«Քննությունը պարզել է, որ Գարդաբանիի մունիցիպալիտետում բնակվող վեց անձանց միջև վեճը վերածվել է ֆիզիկական բախման, որի ընթացքում նրանցից մեկը սառը զենքով վնասվածքներ է պատճառել բախման երկու մասնակիցներին։ Պարզվել է նաև, որ բախումից հետո կռվի մասնակիցներից մեկը դիտավորյալ իր մեքենայով բախվել է նրանցից երկուսին, ինչի հետևանքով Ֆ.Ա.-ն տեղում մահացել է։ Շտապօգնության աշխատակիցները չորս վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում «Դեպքի առթիվ իրականացված գործողությունների շրջանակներում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկու անձի որպես փախուստի մեջ գտնվող կասկածյալների և բացահայտել երեք անձի», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 19-109, 160 և 126 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ազատազրկում։