Gallup-ի հարցում. Իսլանդիայում հարցվածների 51.6%-ը դեմ է ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսմանը, մինչդեռ 48.4%-ը՝ կողմ
Gallup կազմակերպության կողմից Իսլանդիայում անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ հարցվածների 51.6%-ը դեմ է Իսլանդիայի և Եվրամիության միջև բանակցությունների վերսկսմանը, մինչդեռ 48.4%-ը՝ կողմ։
Հարցումը անցկացվել է օգոստոսի 24-ից 27-ը, հաղորդում է Reuters-ը։
Հարցման շրջանակներում հարցազրույց է տրվել 4583 մարդու շրջանում։
Սակայն, մի քանի օր առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել հակառակ արդյունքները, որի համաձայն՝ 51.3%-ը կողմ է եղել Եվրամիության հետ բանակցությունների վերսկսմանը, իսկ 48.7%-ը՝ դեմ։
Տեղեկատվության համար՝ օգոստոսի 29-ին Իսլանդիայում հանրաքվե է անցկացվելու։ Հանրաքվեի հարցն է. «Պե՞տք է Իսլանդիան վերսկսի անդամակցության բանակցությունները Եվրամիության հետ»։ Ընտրողներին առաջարկվում է երկու պատասխան՝ «Այո» և «Ոչ»։
Իսլանդիան դադարեցրել է ԵՄ անդամակցության բանակցությունները 2013 թվականին՝ դիմումը ներկայացնելուց չորս տարի անց։