Գալիս է փոփոխությունների ժամանակը, Ընթացիկ գործընթացները շատ բան մերկացրել են և ի հայտ բերել բազմաթիվ հիմնախնդիրներ. Նուկրի Քանթարիա
Խորհրդարանային մեծամասնության անդամ Նուկրի Քանթարիայի հայտարարությամբ, գործընթացներից ելնելով գալիս է փոփոխությունների ժամանակը:
Ինչպես Քանթարիան ասել է լրագրողներին, կառավարական փոփոխությունների վերաբերյալ լրատվություն չունի:
«Ինչ ոչ մեկ չի ասել կառավարական փոփոխությունների մասին: Տեսնենք, թե ինչ հարցեր ենք քննարկելու: Մեծամասնությունը հաճախ է անց կացնում նման հանդիպումներ: Գործընթացներից ելնելով գալիս է փոփոխությունների ժամանակը, սակայն կոնկրետ ինչ փոփոխություններ և ինչ տիպի դեռ.ս չեմ կարող ասել: Փոփոխությունները կլինեն ներսում, թե կադրերը կփոխանակվեն, դա հնարավոր է, քանի որ որոշ ժամանակահատվածներում հարկավոր են փոփոխություններ: Ընթացիկ գործընթացները ի հայտ են բերել բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք հարկավոր են վերանայել և ոչ թե դրանց վրա աչք փակել»,-հայտարարել է Քանթարիան:
Նրա խոսքերով, այսօրվա նիստին ներկա է լինելու նաև «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan