G7 երկրների արդարադատության նախարարներն առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննությունը
G7 երկրների արդարադատության նախարարներն առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննությունը

«Մեծ յոթնյակի» երկրների արդարադատության նախարարներն առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության հարցը։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ասել է Գերմանիայի արդարադատության նախարար, G7-ի նախագահ Մարկո Բուշմանը։

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին Բեռլինում։

«Մենք հիմնականում կխոսենք Ուկրաինայի տարածքում կատարված ռազմական հանցագործությունների սարսափների մասին, որոնք ցանկանում ենք հետաքննել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Այդ նպատակով մենք կպայմանավորվենք ավելի արդյունավետ համակարգման մասին»,- ասել է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան։