«Գումաթհէկ 2»-ի տարածքում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը լոկալիզացված է
Ծղալտուբոյի մունիցիպալիտետում «Գումաթհէկ 2»-ի տարածքում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը լոկալիզացված է,- լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության լրատվությամբ հրդեհը այլևս վտանգ չի սպառնում բնակչությանը:
Այս պահին տարածը վերահսկում են իրավապահները: Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության առանձնահատուկ իրավիճակների վրա արձագանքման վարչության աշխատակիցները:
Տարածված լրատվությամբ պայթյունի հետևանքով ՀԷԿ-ի մերձակա տարածքում թափվել է շուրջ 18 տոննա վառելիք, ինչպես նաև հրդեհը կպել է յուղի տրանսֆորմատորին:
Հեղինակ -
Edgar Barsegyan