Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Զրույցի գլխավոր թեմաներն են երկկողմ համագործակցությունը, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած առաջընթացը և Արևելյան գործընկերության ձևաչափի հզորացումը:
Ուշադրություն է հատկացվել Վրաստանում իրականացված և ընթացիկ բարեփոխումներին: Նշվել է տարբեր ոլորտներում Ֆրանսիայի և Վրաստանի համագործակցության զարգացման դրական դինամիկան: Կողմերը զրուցել են նաև «Բաց կառավարման գործընկերության» մասին, որի նախագահությունը վերջերս Վրաստանը ստանձնել է Ֆրանսիայից:
Գիորգի Կվիրիկաշվիլին ֆրանսիացի գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի նախագահության առաջնահերթությունների մասին: Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Ֆրանսիան կայուն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: