Գոյություն ունեն բողոքը արտահայտելու այլ միջոցներ. Իրակլի Խմալաձե
Գոյություն ունեն բողոքը արտահայտելու այլ միջոցներ. Իրակլի Խմալաձե

Թբիլիսիի փոխքաղաքապետը արձագանքել է մայրաքաղաքի մասշտաբով մի քանի հուշարձանի վրա դիմակներ տեղադրելու փաստին: Իրակլի Խմալաձեի հայտարարությամբ, նշված արշավը չի եղել կազմակերպված կամ թույլատրված քաղաքապետարանի կողմից:

«Այս արշավը չի եղել թույլատրված, առավել ևս կազմակերպված քաղաքապետարանի կողմից: Մենք դեմ ենք նման գործողություններին: Մարդիկ ցանկանում են արտահայտել սեփական բողոքը, և դա կարելի էր անել այլ կերպ և ոչ թե անպատվելով մեր հուշարձանները»,- նշել է Խմալաձեն:

Թբիլիսիի փոխքաղաքապետի խոսքերով, հուշարձանների վրա դիմակներ տեղադրելուն կհետևի  քաղաքապետարանի խոստ արձագանքը:

«Այս փաստին հետևելու է խիստ արձագանք, քանզի ինչպես մեր այնպես էլ հասարակության համար նման փաստը անընդունելի է: Բոլոր միջոցները նախատեսվելու են օրենսդրությամբ, կլինի դա տուքանք թե պատժի այլ ձև: Մենք գտնում ենք, որ այս գործողությունը անպատվություն է մեր հասարակության նկատմամբ»,-նշել է Խմալաձեն:

Ինչպես նշել է փոխքաղաքապետը, այս պահին անհայտ է թե ովքեր են եղել այս արշավի կազմակերպիչները:

Մայրաքաղաքի մի քանի հուշարձանի վրա այսօր առավոտյան հայտնվել են դիմակներ:

 

 

Թողնել մեկնաբանություն