Ֆուտզալ | Վրաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Ռումինիայի ընտրանուն #1TVSPORT

20:40, 09.03.2025

Վրաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Ռումինիայի ընտրանու հետ և հաղթել 2:0 հաշվով։

Ավթանդիլ Ասաթիանիի գլխավորած թիմը Թբիլիսիի Օլիմպիական պալատում կայացած խաղում համոզիչ հաղթանակ տարավ բավականին ուժեղ Ռումինիայի ընտրանու նկատմամբ՝ վճռելով հանդիպման ելքը առաջին խաղակեսում։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Խաչակիրների» փորձառու խաղացող Շոթա Թոփուրիան, իսկ մեկ րոպեի ընթացքում Գիորգի Չիմակաձեն էլ ավելի մեծացրեց վրացական թիմի առավելությունը և, ինչպես պարզվեց, ֆիքսեց վերջնական հաշիվը։

Վրաստանի և Ռումինիայի հավաքականների երկրորդ հանդիպումը կանցկացվի մարտի 11-ին կրկին Թբիլիսիի Օլիմպիական պալատում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Հանդիպմանը մասնակցությունն անվճար է։

Նմանատիպ