Ֆուտբոլի ազգային հավաքականի Վրաստան վերադառնալու կապակցությամբ հուլիսի 2-ին կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ
Ֆուտբոլի ազգային հավաքականի Վրաստան վերադառնալու կապակցությամբ հուլիսի 2-ին կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարությունը։
Կառավարության տեղեկություններով՝ միջոցառումը կմեկնարկի ժամը 22:00-ին։
«Հուլիսի 2-ին, ժամը 22:00-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում։ Եկեք միասին հանդիպենք և շնորհակալություն ասենք մեր ֆուտբոլային թիմին։ Եկեք միասին երգենք Վրաստանի օրհներգը և միասին նշենք վրացական ֆուտբոլային հրաշքը։ Ժամը 21:30-ին Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտից ֆուտբոլային թիմը բաց ավտոբուսով երթը կսկսի դեպի Ազատության հրապարակ։ Ժամը 22:00-ին Ազատության հրապարակում՝ շնորհակալություն Վրաստանի ֆուտբոլի հավաքականին»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։
Վրաստանի ֆուտբոլի հավաքականը Գերմանիայից կվերադառնա հուլիսի 2-ին, առավոտյան։