Ֆրիդրիխ Մերց․ Եթե Կրեմլը չհամաձայնի կայուն հրադադարի, Գերմանիան կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի ռազմական մեքենայի վրա
«Գերմանիան կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի ռազմական մեքենայի վրա, եթե Կրեմլը չհամաձայնի կայուն հրադադարի», – այս մասին գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սոցիալական ցանցում։
Մերցի խոսքով՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան միասին կանգնած են Կիևում՝ Ուկրաինայի աջակցության համար։
«Մենք աջակցում ենք նախագահ Թրամփի նախաձեռնությանը խաղաղ համաձայնագրի շուրջ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ չխոչընդոտել կայուն խաղաղություն հաստատելու փորձերին։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ համաձայնել ամբողջական և անպայման 30-օրյա հրադադարի, որպեսզի ստեղծվի տարածք արդար և կայուն խաղաղության վերաբերյալ բանակցությունների համար։ Մեզ համար միանշանակ է՝ արյունահեղությունը պետք է ավարտվի։ Ռուսաստանը պետք է դադարեցնի անօրինական հարձակողական պատերազմը, և Ուկրաինային պետք է տրվի հնարավորություն զարգանալու որպես ինքնիշխան պետություն՝ իր միջազգային ճանաչված սահմաններում՝ ապագա սերունդների համար», – գրել է Մերցը։