Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին կկայանա Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների առցանց հանդիպումը
Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին կկայանա Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների առցանց հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ օգոստոսի 13-ին կկայանա Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների առցանց հանդիպումը։

Բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 15:00-ին։

Մերցից, Թրամփիցից և Զելենսկուից բացի, բանակցություններին, հավանաբար, կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներն ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դե Վենսը։

«Բանակցությունների ընթացքում, այլ հարցերի շարքում, կքննարկվեն Ռուսաստանի վրա ճնշման հետագա տարբերակները։ Բացի այդ, կքննարկվեն հնարավոր խաղաղ բանակցությունների նախապատրաստումը, ինչպես նաև տարածքների և անվտանգության հետ կապված հարցեր», – ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ։