Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստանից ԱՄՆ վերադառնալուց հետո։
Ինչպես գրում է Ֆրիդրիխ Մերցը, նրանք համաձայնության են եկել, որ Իրանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ և բացի Հորմուզի նեղուցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
«Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը։ Մենք համաձայնության ենք եկել մեր դիրքորոշումների շուրջ՝ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ ԱՄՆ-ն և Գերմանիան ուժեղ գործընկերներ են ուժեղ ՆԱՏՕ-ում», – գրում է Ֆրիդրիխ Մերցը։