Ֆրիդրիխ Մերցը համաձայն չէ Ուկրաինայի հետպատերազմյան խաղաղության գործընթացում «եվրոպական բանակ» ներգրավելու գաղափարի հետ

13:13, 31.01.2026

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համաձայն չէ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերի առաջարկին՝ Ուկրաինայում պատերազմից հետո խաղաղության գործընթացում «եվրոպական բանակի» ներգրավման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Politico»-ն։

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած Ժողովրդական կուսակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ելույթ ունենալիս՝ Մերցը ողջունել է Վեբերի նախաձեռնությունները ԵՄ-ի վերակազմավորման ուղղությամբ, սակայն ընդգծել է, որ այդ գաղափարները չեն լուծում Եվրոպայի առկա խնդիրները։

«Մենք պետք է կենտրոնանանք ներկայիս խնդիրների վրա», – արձագանքել է Մերցը Վեբերի նախաձեռնությունների վերաբերյալ հարցին։

Վերջին շաբաթների ընթացքում Մանֆրեդ Վեբերը մի շարք առաջարկներով է հանդես եկել միջազգային հարթակներում՝ նպատակ ունենալով մեծացնել Եվրոպական միության ազդեցությունը։ Ուկրաինայում «Եվրոպական դրոշի» ներքո գործող զինվորներից բացի, նա նաև հանդես է եկել միասնիկ եվրոպացի առաջնորդի պաշտոնի ստեղծման նախաձեռնությամբ, որը ենթադրում է Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնների միավորումը։

Նմանատիպ