Ֆրիդրիխ Մերցը Բենիամին Նեթանյահուին հրավիրել է Գերմանիա և ասել, որ միջոցներ կգտնի կանխելու Նեթանյահուի ձերբակալությունը Հաագայի դատարանի որոշման հիման վրա
Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է այցելել երկիր։ Մերցն ասել է, որ ինքը միջոց կգտնի կանխելու Նեթանյահուի ձերբակալությունը Գերմանիայում՝ Միջազգային քրեական դատարանի որոշման հիման վրա։ Այս մասին Մերցն ասել է մամուլի ասուլիսում։
Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ հեռախոսով խոսել է Նեթանյահուի հետ և ասել, որ «կգտնի ուղիներ և միջոցներ, որպեսզի նա այցելի Գերմանիա և վերադառնա առանց ձերբակալվելու»:
«Ես բացարձակ անհեթեթ եմ համարում այն միտքը, որ Իսրայելի վարչապետը չի կարող այցելել Գերմանիա»,- ասել է Մերցը։
Նեթանյահուի գրասենյակն իր հերթին հայտնել է, որ Իսրայելի վարչապետը շնորհավորել է Մերցին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Ի գիտություն ձեզ, 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել։ Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։