Ֆրիդրիխ Մերց - Ենթադրում եմ, որ մենք հիմա տեսնում ենք իրանական ռեժիմի վերջին օրերն ու շաբաթները
Ֆրիդրիխ Մերց - Ենթադրում եմ, որ մենք հիմա տեսնում ենք իրանական ռեժիմի վերջին օրերն ու շաբաթները

Ես կարծում եմ, որ մենք հիմա ականատես ենք լինում իրանական ռեժիմի վերջին օրերին և շաբաթներին,- ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի կառավարության ղեկավարը դատապարտել է Իրանի անվտանգության ուժերի կողմից ցուցարարների դեմ կիրառված բռնությունը՝ այն անվանելով «անհամաչափ» և «դաժան»։

«Եթե ռեժիմը պահպանում է իշխանությունը միայն բռնության միջոցով, ապա այն փաստացիորեն ավարտված է։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ականատես ենք լինում այս ռեժիմի վերջին օրերին և շաբաթներին։ Ես կոչ եմ անում Իրանի ղեկավարությանը պաշտպանել իր ժողովրդին և չսպառնալ նրանց», – ասել է Ֆրիդրիխ Մերցը։