Ֆրիդրիխ Մերց. Խորհուրդ չէի տա զավակներիս սովորելու կամ աշխատելու նպատակով մեկնել ԱՄՆ, այնտեղ անսպասելիորեն ձևավորվել է որոշակի սոցիալական մթնոլորտ, նույնիսկ ամենակրթված մարդիկ դժվարանում են աշխատանք գտնել

16:48, 15.05.2026

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ այս պահին իր զավակներին չէր խորհուրդ տա մեկնել ԱՄՆ։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է գերմանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։

«Այսօր ես իմ երեխաներին չէի խորհուրդ տա մեկնել ԱՄՆ, այնտեղ կրթություն ստանալ և աշխատել, պարզապես այն պատճառով, որ այնտեղ հանկարծակի ձևավորվել է որոշակի սոցիալական մթնոլորտ»,- հայտարարել է Մերցը Վյուրցբուրգում՝ կաթոլիկ համագումարի ժամանակ երիտասարդների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում սոցիալական մթնոլորտն արագորեն փոխվել է։ «Այսօր Ամերիկայում նույնիսկ ամենակրթված մարդիկ դժվարանում են աշխատանք գտնել»,- նշել է Մերցը։

Նմանատիպ