Ֆրիդրիխ Մերց. Ուկրաինային պետք չէ ստիպել զիջել տարածքներ
Ֆրիդրիխ Մերց. Ուկրաինային պետք չէ ստիպել զիջել տարածքներ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ Ուկրաինային չպետք է ստիպեն տարածքներ զիջել։ Այս մասին Մերցը հայտնել է լրագրողներին։ Նրա խոսքով՝ այս հարցը չի քննարկվել Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի նախագահների և եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ հանդիպման ժամանակ։

Մերցը նշել է, որ ինքնիշխան պետությունը պարզապես չի կարող նման որոշում ընդունել։

«Երրորդ հարցը, որի մասին ուզում եմ խոսել և որն այդպես էլ չի քննարկվել, այն է, որ Ուկրաինային չպետք է ստիպեն տարածքային զիջումների։ Ռուսաստանի պահանջը, որ Կիևը հրաժարվի Դոնբասի ազատ տարածքներից, եթե դա դիտարկենք հեռանկարի տեսանկյունից, համարժեք է այն մտքին, թե իբր ԱՄՆ-ը պետք է հրաժարվի Ֆլորիդայից։ Ինքնիշխան պետությունը պարզապես չի կարող նման բան որոշել։ Սա որոշում է, որը Ուկրաինան պետք է կայացնի բանակցային գործընթացի շրջանակում», – ասել է Մերցը։