Ֆրիդրիխ Մերց - Ուկրաինան պետք է ապահովի, որ երիտասարդ տղամարդիկ ծառայեն անվտանգ, ուժեղ երկրում, այլ ոչ թե գնան Գերմանիա, Լեհաստան և Ֆրանսիա, ինչպես հիմա տեսնում ենք
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ապահովել, որ երիտասարդ քաղաքացիները ծառայեն բանակում և չլքեն իրենց հայրենիքը:
«Ուկրաինան պետք է ապահովի, որ երիտասարդ տղամարդիկ ծառայեն անվտանգ և տնտեսապես ուժեղ Ուկրաինային, այլ ոչ թե գնան Գերմանիա, Լեհաստան և Ֆրանսիա, ինչպես հիմա տեսնում ենք», – ասել է Մերցը Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Մերցը նաև նշել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել Ուկրաինային կառուցել ուժեղ զինված ուժեր։
«Ուկրաինան պետք է ունենա զինված ուժեր, որոնք կարող են արդյունավետորեն զսպել Ռուսաստանին՝ զենքի, ուսուցման և ֆինանսավորման միջոցով։ Գերմանիան կմասնակցի հրադադարի մոնիթորինգին և կաջակցի Ուկրաինայի ամրապնդմանը ցամաքում, ծովում և օդում», – ասել է Մերցը։