Ֆրիդրիխ Մերց. Վլադիմիր Պուտինը, թերևս, մեր ժամանակների ամենալուրջ ռազմական հանցագործն է, և ռազմական հանցագործների հետ զիջումների տեղ չկա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, մեր ժամանակների ամենալուրջ ռազմական հանցագործն է, – այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նրա խոսքով՝ ռազմական հանցագործներին զիջումներ թույլ տալ չի կարելի։
«Նա ռազմական հանցագործ է։ Հնարավոր է՝ նա մեր ժամանակների ամենալուրջ ռազմական հանցագործն է, և մենք պարզապես պետք է հստակ իմանանք, թե ինչպես վարվել ռազմական հանցագործների հետ։ Այստեղ զիջումների տեղ չկա», – նշել է Մերցը։
Հիշեցնենք, որ վաղը Փարիզում նախատեսված է եվրոպացի առաջնորդների հանդիպում, որին կմասնակցի նաև Գերմանիայի կանցլերը։ Հանդիպման օրակարգում ընդգրկված է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը։