Ֆրիդրիխ Մերց. Ռուսաստանը պետք է համաձայնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատմանը Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ
Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Ռուսաստանը պետք է համաձայնի դադարեցնել կրակը Ուկրաինայում, – այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերծը։
Մերծը նշել է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը խաղաղության հնարավորություն է ստեղծել և կոչ է արել Ռուսաստանի նախագահին հրաժարվել հրադադարի բոլոր նախապայմանից և հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ։
«Այս հանդիպման նպատակն պետք է լինի հանդիպում, որին կմասնակցի նաև նախագահ Զելենսկին։ Հրադադարի համաձայնությունը պետք է ձեռք բերվի այնտեղ։ Ուկրաինային անհրաժեշտ են ուժեղ անվտանգության երաշխիքներ։ Տարածքային հարցերի լուծումը կարող է լինել միայն ուկրաինացիների համաձայնությամբ։ Նախագահ Թրամփը հիմա կարող է անել խաղաղության ուղղությամբ կարևոր քայլ։ Նա արժանի է շնորհակալության այս նախաձեռնության և վերջին օրերին սերտ համակարգման համար», – գրել է Մերծը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալյասկա նահանգի Անկորիջ քաղաքում այսօր տեղի կունենա տեղական ժամանակով 11:00-ին։