Ֆրիդրիխ Մերց. Պուտինի իմպերիալիստական ​​ծրագիրը չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ, այն միայն սկիզբը կլինի
Ֆրիդրիխ Մերց. Պուտինի իմպերիալիստական ​​ծրագիրը չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ, այն միայն սկիզբը կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իմպերիալիստական ​​ծրագիրը չի ավարտվի Ուկրաինայի նվաճմամբ, այն միայն սկիզբը կլինի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպանների համաժողովում ունեցած ելույթում։

Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ Եվրոպան թուլացնելու համար։

«Մենք ամեն օր և ավելի ինտենսիվորեն ենք ականատես լինում ռուսական հիբրիդային հարձակումների, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների վրա։ Մոսկվայի սադրանքները տեղի են ունենում Հյուսիսային և Բալթիկ ծովերում», – դեսպանների համաժողովում ասել է Ֆրիդրիխ Մերցը։