Ֆրիդրիխ Մերց. Անկախ այն բանից, մեզ դուր է գալիս, թե՞ ոչ, մենք դեռ որոշ ժամանակ կախված ենք մնալու ԱՄՆ-ից, սակայն ես Թրամփին ասացի, որ իրենց նույնպես այս աշխարհում գործընկերներ են անհրաժեշտ

16:03, 06.06.2025

Գերմանիան որոշ ժամանակ դեռ կախված կմնա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, – այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնից վերադառնալուց հետո։

«Մեզ դուր գա թե ոչ, մենք դեռ որոշ ժամանակ ԱՄՆ-ից կախված կլինենք։ Երեկ ես ասացի Դոնալդ Թրամփին, որ իրենք նույնպես այս աշխարհում գործընկերներ են պահանջում, և որ եվրոպացիները, հատկապես գերմանացիները, աշխարհում ամենահարմար գործընկերներն են, երբ խոսքը վերաբերում է համընդհանուր մարտահրավերներին։ Սա է տարբերությունը ավտորիտար ռեժիմի և ժողովրդավարության միջև», – հայտարարել է Մերցը։

Կանցլերը նաև խոսել է մաքսային տուրքերի մասին։ Նրա խոսքով՝ ինքը հայտնել է Թրամփին, որ սակագները վնասում են երկու երկրներին։

«Ես նրան ասացի, որ անձամբ վարում եմ X3 մոդելը, որը արտադրվում է BMW-ի կողմից Հարավային Կարոլինայում։ Այս մոդելից ամերիկացի ընտանիքներն աշխատավարձեր են ստանում։ Սա այն օրինակներից է, որոնք պարզապես պետք է ներկայացնենք՝ ցույց տալու համար, որ այս սակագնային քաղաքականությունը վերաբերում է ոչ միայն մեզ, այլև նրանց», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Նմանատիպ