Freedom House-ի զեկույցից մնում է այնպիսի տպավորություն, իբր «Իմեդի» և Իբերիա» ներխուժումը տեղի է ունեցել նախորդ տարի
Freedom House-ի զեկույցից մնում է այնպիսի տպավորություն, իբր «Իմեդի» և Իբերիա» ներխուժումը տեղի է ունեցել նախորդ տարի

Freedom House-ի հետազոտության մասին ունեմ տպավորություն, որ բացարձակապես անհիմն, փաստերից զուրկ և շատ տենդենցիոզ հետազոտություն է,- այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց և փախստականների նախարար Սոզար Սուբարին՝ ի պատասխան Freedom House միջազգային կազմակերպության զեկույցի շուրջ հնչեցված հարցին:

Չգիտեմ, ինչով է պայմանավորված նրանց կողմից այս հետազոտությունները, սակայն այնքանով տենդենցիոզ են, որ կարծում եմ, անիմաստ է որևէ մեկնաբանություն անել»-. նշել է Սուբարին:

Նրա խոսքով, զեկույցից մնում է այնպիսի տպավորություն, իբր «Իմեդի» և Իբերիա» ներխուժումը տեղի է ունեցել նախորդ տարի: