Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանը դեռևս մասամբ ազատ երկրների ցանկում է՝ նախորդ տարվա համեմատ պակասել է երեք կետ
Freedom House-ի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանը դեռևս մասամբ ազատ երկրների ցանկում է՝ նախորդ տարվա համեմատ պակասել է երեք կետ։ Այս մասին ասված է փետրվարի 26-ին միջազգային կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանը 100 առավելագույնից 55 միավոր է ստացել։ Քաղաքական իրավունքներ բաժնում Վրաստանի միավորը առավելագույնը 40-ից 21 է, իսկ քաղաքացիական իրավունքներ բաժնում՝ առավելագույնը 60-ից 34:
2024 թվականին Վրաստանի վարկանիշը 58 միավոր էր։ Անցյալ տարի Վրաստանը քաղաքական իրավունքներ բաժնում ուներ 22 միավոր, իսկ քաղաքացիական իրավունքներ բաժնում՝ 36։
Հրապարակված զեկույցում մեկ անգամ հիշատակվում է Վրաստանը, որում ասվում է, որ «ընտրական բողոքի ակցիաների ժամանակ աճող բռնությունները տարածված են եղել, որոնք տեղի են ունեցել 11 երկրներում, այդ թվում՝ Վրաստանում և Մոզամբիկում, որտեղ անվտանգության ուժերը անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ»։
Վրաստանի վերաբերյալ մանրամասն զեկույց այս փուլում հասանելի չէ կայքում։
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա 2025-ի վարկանիշթւմ Հայաստանն ունի՝ 54, Ադրբեջանը՝ 7, Բելառուսը՝ 7, Թուրքիան՝ 33, Ուկրաինան՝ 51, Ռուսաստանը՝ 12 միավոր։
Freedom House-ի զեկույցը ներառում է ընդհանուր առմամբ 195 երկիր և 13 տարածք, որոնք գնահատվում են 25 ցուցանիշների հիման վրա։
Ամենաազատը Ֆինլանդիան է, որն ունի 100 միավոր։ Նորվեգիան, Շվեդիան և Նոր Զելանդիան ունեն 99 միավոր։
Freedom House-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, ազատությունն աշխարհում նվազում է արդեն 19-րդ տարին անընդմեջ։ Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը վատացել է վաթսուն երկրներում, բարելավվել՝ 34-ում։ Ներկայումս մարդկության 20%-ն ապրում է ազատ, իսկ 40%-ը՝ մասամբ ազատ և անազատ պետություններում։