Ֆրանսիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից զոհվել է 544 մարդ
Ֆրանսիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից զոհվել է 544 մարդ

Ֆրանսիայում, վերջին մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 544 մարդ: Երկրում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 21 340-ի:

Համապատասխան տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության ղեկավար Ժերոմ Սալոմոնը՝ մամլո ասուլիսին:

Ժերոմ Սալոմոնի խոսքով, մահացածների 80 տոկոսը 75 անց անձինք են: Զոհերի ընդհանուր թվից 8104-ը մահացել է ծերանոցներում:

Վերջին 24 ժամում, Ֆրանսիայում կորոնավիրուս է ախտորոշվել 3201 մարդու մոտ: Այսպիսով, երկրում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 181 373-ի:

Ֆրանսիայում արդեն 5-րդ շաբաթն է գործում են կարանտինի խիստ միջոցներ: