Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը, իշխանությունները գնահատում են, որ ամբողջ երկրում փողոցներ դուրս կգա 200 000-ից 300 000 մարդ

18:14, 17.11.2026

Ֆրանսիայում բողոքի ցույցերը շարունակվում են։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ իշխանությունները գնահատում են, որ ամբողջ երկրում փողոցներ կհանդես գա 200 000-ից 300 000 մարդ, իսկ Փարիզում՝ 30 000-ից 60,փ 000 մարդ։

Նանտում, Մարսելում, Լիոնում, Թուլուզում, Պերպինյանում, Թուլոնում, Հավրում և Ռեյմսում արդեն իսկ ցույցեր են ընթանում։ Ձերբակալությունների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Նանտում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար բախումների ժամանակ։

Արհմիությունները նշում են, որ «միայն պահանջներին արձագանքելը կկանգնեցնի մոբիլիզացիան»։

Ֆրանսիայում լայնածավալ ցույցերը սկսվել են սեպտեմբերին։ Աշակերտներն ու ուսանողները պահանջում են դպրոցական ենթակառուցվածքների վերանորոգում, ուսուցիչների թվի ավելացում և համալսարանական բարեփոխումներ։ Ժամանակի ընթացքում բողոքի ցույցը դարձավ ավելի լայնածավալ, և դրա հիմնական պահանջները ներառում էին աշխատավարձերի բարձրացում և սոցիալական անհավասարության վերացում։

Նմանատիպ