Ֆրանսիայում փոթորկի և բարդ օդերևութաբանական պայմանների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, 53 000 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության
Ֆրանսիայում փոթորկի և բարդ օդերևութաբանական պայմանների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սենտ-Վիկտուրնիենում կնոջ վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով նա մահացել է։ Իսկ Դոլոմիեում գտնվող արհեստանոցներից մեկում, որտեղ կայծակի հարվածից հրդեհ էր բռնկվել, տղամարդու դի է հայտնաբերվել։
Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով՝ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով 53 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։
Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով խաթարվել է Փարիզ-Տուլուզ ուղղությամբ գնացքների երթևեկությունը։