Ֆրանսիայում օդանավակայանների աշխատակիցների գործադուլի պատճառով Ryanair-ն չեղարկել է թռիչքները 30 000 ուղևորի համար

16:42, 03.07.2025

Ֆրանսիայում օդային երթևեկության վերահսկողության ադմինիստրատորների գործադուլի հետևանքով չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, և Ryanair-ի 30 000 ուղևոր է տուժել։

Երկու ֆրանսիական արհմիություններ երկօրյա գործադուլ են հայտարարել աշխատանքային պայմանների պատճառով, ինչի արդյունքում Փարիզի գլխավոր օդանավակայաններում չեղարկվել է չվերթների մեկ քառորդը, իսկ Նիցայի օդանավակայանում՝ կեսը։

Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն անընդունելի է համարել արհմիությունների պահանջները և գործադուլ սկսելու որոշումը տարվա այս ակտիվ սեզոնին։

Ryanair-ը հայտարարել է, որ գործադուլը ոչ միայն ազդել է Ֆրանսիայի չվերթների վրա, այլև ուղղությունների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսպանիան և Հունաստանը։

«Սա անիմաստ է և անարդար ԵՄ անդամ երկրների այն ուղևորների նկատմամբ, որոնք արձակուրդ են մեկնում», – հայտարարել է Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին։

Նմանատիպ