Ֆրանսիայի Բայոնե քաղաքում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի դեմ ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման, իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան:
Ցույցը կայացել է Բայոնե քաղաքում, որի մերձակայքում գտնվում է Բիարից քաղաքը, որտեղ ընթանում է միջազգային ֆորումը: Հանրահավաքին մասնակցել են «դեղի ժիլետները», բնապահպանները և բասկ անջատողականները:
Բողոքի ցույցին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:
Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվում է Մեծ յոթնյակի գագաթնաժողովը, որի մասնակիցների անվտանգությունը պաշտպանում է ավելի քան 13 հազար ոստիկան: