Ֆրանսիայում գործադուլի պատճառով չեղարկվել է մինչև 1,000 չվերթ

16:37, 04.07.2025

Ֆրանսիայում շարունակվում է ավիացիոն երթևեկության դիսպետչերների երկօրյա գործադուլը։

Գործադուլի պատճառով գրեթե 1,000 թռիչք է չեղարկվել, այդ թվում՝ չվերթների մոտ քառորդը՝ Փարիզի երկու օդանավակայաններում։

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ դիսպետչերները «ֆրանսիացիներին պատանդ են վերցրել»։

Արձակուրդային սեզոնի ժամանակ գործադուլը խստորեն քննադատել է երկրի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն։

«Մեր երկրում 272 մարդ որոշում է ավելի քան կես միլիոն մարդու բարօրությունը։ Սա անընդունելի է», – նշել է Տաբարոն։

Երկօրյա գործադուլը կազմակերպել են օդային երթևեկության դիսպետչերների երկու արհմիություններ։ Նրանք պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և դժգոհ են կադրերի պակասից։

Նմանատիպ