Ֆրանսիայում երկու ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավիավթարը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրին։ Բախումից առաջ օդաչուներից մեկին հաջողվել է նետվել, երկրորդ ինքնաթիռում գտնվող հրահանգիչն ու ուսանողը դեռ որոնվում են։
«Օդաչուներից մեկը հայտնաբերվել է և ապահով է։ Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Շնորհակալություն մեր զինված ուժերին, ինչպես նաև ոստիկանությանը, որը մոբիլիզացված է որոնողական աշխատանքների և տարածքի անվտանգության համար»,- գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն։