Ֆրանսիայում ձերբակալել են դերասան Կախա Աբուաշվիլիին, նույն «Կաբու»-ին
Ֆրանսիայում ձերբակալել են դերասան Կախա Աբուաշվիլիին, նույն «Կաբու»-ին

Ֆրանսիայում ձերբակալել են դերասան Կախա Աբուաշվիլիին, նույն «Կաբու»-ին,-այս մասին հայտնի է դարձել ներքին գործերի նախարարությունում կայացած մամլո ասուլիսին:

Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիայում Կախա Աբուաշվիլիի հետ միասին ձերբակալվել են կազմակերպված քրեական խմբավորման ևս մի քանի անդամներ, կոնկրետ՝ Գոչա Փոցխիշվիլին, Բեքա Ախվլեդիանին, Վախտանգ Ախվլեդիանին, Լորիտա Պաճկորիա-Նոզաձեն, Արսեն Խաչատրյանը, Զուրաբ Աջամովը, Կարեն Հարությունյանը, Միխեիլ Օչիգավան, Ալեքսի Սանաձեն և Էլմիրա Մուստափաևան:

Ինչպես հայտարարել են ՆԳՆ-ում, ապրիլի 16-17-ին, Ֆրանսիայում և Հունաստանում հաջող իրականացվել է «Caucase Normandie» հատուկ գործողությունը: Հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է չորս այսպես կոչված «օրենքով գող» և վրացական քրեական խմբավորման 34 անդամ:

Ասուլիսը անց է կացրել ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության դեպարտամենտի, կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար, Մամուկա Ճելիձեն: