Ֆրանսիայի վարչապետ. Ֆրանսիան և Եվրոպան պետք է համատեղեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հնարավորինս փոխարինեն Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն կարծում է, որ եվրոպական երկրները պետք է փոխարինեն ամերիկյան օգնությունն Ուկրաինային։
«Ֆրանսիան և Եվրոպան պետք է համատեղեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հնարավորինս փոխարինեն Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությունը, որը Թրամփի վարչակազմը դադարեցրել է: Ամերիկյան օգնության մատակարարումները վերջանում են, քանի որ Ուկրաինայի համար օգնությունով բեռնված գնացքները կանգ են առել, նրանք չեն հասել իրենց նպատակակետին»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը։
Բայրուի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է զինամթերք և «որոշակի քանակությամբ հետախուզական համակարգեր»։
«Դա մեզ ստիպում է վերանայել մեր մոդելը, մեր առաջնահերթությունները և այլ կերպ նայել աշխարհին, որը մենք կարծում էինք, որ գիտենք, և այժմ մենք հայտնաբերում ենք, որ այն ավելի վտանգավոր է, քան մենք պատկերացնում էինք, և դա գալիս է նրանցից, ում հավատում էինք, որ մեր դաշնակիցներն են», – ասել է Ֆրանսուա Բայրուն: