Ֆրանսիայի Ռոդեզ քաղաքում սպանել են ոստիկանության պետին
Ֆրանսիայի Ռոդեզ քաղաքում սպանել են ոստիկանության պետին

Ֆրանսիայի հարավայում մասում գտնվող Ռոդեզ քաղաքում դանակով մահացու վիրավորում են հասցրել ոստիկանության պետին:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, միջադեպը տեղի է ունեցել քաղաքային խորհրդի շենքի կողքին: Անձը, որի անունը ոստիկանությունը չի հրապարակում, դանակով երեք անգամ վիրավորում է հասցրել Պասկալ Ֆիլոյին:

Ինչպես գրում է տեղի մամուլը, միջադեպից մեկ շաբաթ առաջ կասկածյալից առգրավել են շանը, որի պատճառով նա սպառնում էր քաղաքապետին և ոստիկանության պետին:

Ռոդեզի քաղաքապետի խոսքով, Պասկալ Ֆիլոն երեք զավակների հայր էր: