Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան դեմ է Ուկրաինայի ապառազմականացմանը

16:50, 11.03.2025

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն հայտարարել է, որ Ֆրանսիան դեմ է Ուկրաինայի ապառազմականացմանը։

Այդ մասին նա ասել է Փարիզի Պաշտպանության և ռազմավարության ֆորումում ելույթի ժամանակ, որտեղ հավաքված են ավելի քան 30 երկրների զինված ուժերի ղեկավարներ։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ ուկրաինական բանակը մնում է անվտանգության գլխավոր երաշխավորը։

«Այսօր մենք քննարկում ենք ապագան, և որպես առաջնահերթություն՝ մտածում եմ, թե ինչպիսին պետք է լինի ուկրաինական բանակն ապագայում։ Մենք պետք է վերադառնանք այն սկզբունքին, որ ուկրաինական բանակը մնում է անվտանգության հիմնական երաշխավորը, որ մենք կհրաժարվենք Ուկրաինայի ապառազմականացման ցանկացած ձևից»,- նշել է Լեկոնրուն։

Նմանատիպ