Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա մի երիտասարդի, ով պատրաստվում էր իրականացնել հարձակումները
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 18-ամյա մի երիտասարդի, ով պատրաստվում էր իրականացնել հարձակումները։
Իրավապահների հայտարարության մեջ չի նշվում, որ հնարավոր հարձակումները կապված են Փարիզի Օլիմպիական խաղերի հետ, որոնց բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է հուլիսի 26-ին։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված երիտասարդը ինչպես անձամբ, այնպես էլ սոցիալական ցանցերի միջոցով կապի մեջ է եղել երկու օր առաջ Ֆրանսիայի հարավային մասում ձերբակալված երիտասարդի հետ, ով նույնպես 18 տարեկան է։
Հետաքննությունը ենթադրում է, որ երիտասարդները ծրագրում էին մի քանի հարձակում իրականացնել։