Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները գտնվում էին Մոսկվայում՝ Արտաքին գործերի նախարարությունում, հանդիպման պատճառները չեն նշվում
Ռուսաստանում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները ժամանել են Արտաքին գործերի նախարարություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակում է հանդիպման կադրերը։
Գերատեսչությունը չի նշում, թե ինչն էր դիվանագիտական ներկայացուցիչների ժամանման պատճառը։
Ռոյթերսը գրում է, որ դեսպանների ժամանումը կարող է պայմանավորված լինել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի առաջնորդների Մեծ Բրիտանիայում կայացած հանդիպմամբ, որի ընթացքում կողմերը հայտարարել են, որ աջակցում են հրադադարին։
Բացի այդ, վերջերս Եվրոպայում ակտիվորեն խոսվում է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։