Ֆրանսիայի հարավում լայնածավալ անտառային հրդեհի տարածումը կանխվել է
Ֆրանսիայի հարավում լայնածավալ անտառային հրդեհի տարածումը կանխվել է

Հարավային Ֆրանսիայում լայնածավալ անտառային հրդեհի տարածման գործընթացը դադարեցվել է, իսկ փրկարարները փորձում են այն ամբողջությամբ մարել։ Այս մասին տեղեկացնում է տեղի մեդիան։

Մեդիայի տվյալներով՝ կրակը ընդգրկել է 17 հազար հեկտար տարածք, որից 13 հազարը ամբողջությամբ այրվել է։ Փրկարարների խոսքով՝ շաբաթվա ավարտին սպասվում է լավ եղանակ, ինչը կնպաստի հրդեհի մարելու գործընթացին։ Տեղում աշխատում է ավելի քան 2000 փրկարար և 200 ոստիկան։

Հրդեհի հետևանքով զոհվել է մեկ տեղացի, տուժել է 18 մարդ, որոնցից 16-ը փրկարարներ են։ Հրդեհի պատճառով տարհանվել է 2000 մարդ։

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ այս հրդեհը ոչ միայն այս ամռանը, այլև վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղն է եղել։