Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայում «France Presse»-ի լրագրողի մահվան փաստով
Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայում «France Presse»-ի լրագրողի մահվան փաստով

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը հետաքննություն է սկսել Ուկրաինայում «France Presse»-ի լրագրողի մահվան փաստով։ Այս մասին գրում է «Reuters»-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հետաքննություն է սկսվել հնարավոր զինվորականների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ։

«France Presse»-ի լրագրող Արման Սոլդենը զոհվել է Բախմուտի մոտ հրետանային հարձակման ժամանակ։ Ականատեսների վկայությամբ՝ Սոլդենն իր գործընկերների հետ եղել է Չասով Յար քաղաքի մոտ։ Լրագրողի մոտ հրետանային արկ է պայթել, ինչի հետևանքով նա մահացել է։