Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն արտահերթ ընտրություններում, Եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունը կկանգնի ֆինանսական ճգնաժամի վտանգի առաջ

16:20, 14.06.2024

 

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն արտահերթ ընտրություններում, Եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունը կկանգնի ֆինանսական ճգնաժամի վտանգի առաջ։

«Երբ նայում եմ ծայրահեղ աջերին, տեսնում եմ մի ծրագիր, որը բաղկացած է ստից»,- նկատում է ֆինանսների նախարարը։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ եվրասկեպտիկ Մարին Լը Պենի կուսակցությունը, ով բնակիչներին խոստացել է իջեցնել էլեկտրաէներգիայի գները և ավելացնել պետական ​​ծախսերը, հնարավորություն ունի առաջատար դիրքերում լինել արտահերթ ընտրություններում։

Այն հարցին, թե արդյոք երկրում առկա քաղաքական անկայունությունը կարող է հանգեցնել ֆինանսական ճգնաժամի, Լը Մարին պատասխանել է, որ դա լիովին հնարավոր է։

Նմանատիպ