Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները անընդունելի են

14:15, 25.06.2025

Վրաստանում ընդդիմության նկատմամբ ճնշումները անընդունելի են, հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենջամին Ադադը՝ ըստ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան դատապարտում է «Վրացական երազանքի» ավտորիտար շրջադարձը 2024 թվականի ոչ ազատ, ոչ էլ արդար ընտրություններից հետո։

«Վրաստանում ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ Զուրաբ Ջափարիձեի, Նիկա Մելիայի, Նիկա Գվարամիայի, Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Գիորգի Վաշաձեի ձերբակալությամբ և դատավարությամբ, անընդունելի են։ Ֆրանսիան դատապարտում է «Վրացական երազանքի» ավտորիտար շրջադարձը 2024 թվականի ոչ ազատ, ոչ էլ արդար ընտրություններից հետո», – գրել է Բենջամին Ադադը։

Նմանատիպ