Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները Ռուսաստանից պահանջում են Նավալնիին թունավորելու կապակցությամբ անհապաղ բացատրություններ
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները Ռուսաստանից պահանջում են ընդիմադիր գործիչ, Ալեքսեյ Նավալնիին թունավորելու կապակցությամբ անհապաղ բացատրություններ: Այս հարցը Բորիս Ջոնսոնը և Էմանուել Մակրոնը քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկու երկրների ղեկավարները վրդովմունք են հայտնել Նավալնիի թունավորման կապակցությամբ:
«Նրանք նշել են, որ Ռուսաստանը ստիպված կլինի անհապաղ բացատրել, թե ինչպես է ընդդիմության առաջնորդը թունավորվել «Նովիչոկով»,- ասված է հայտարարության մեջ:
Ֆրանսիայի նախագահն այս մասին գրել է իր «թվիթերում»: Մակրոնը գրում է, որ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է այդ հարցով հետագա քայլերը:
Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է բերվել արհեստական կոմայից: Բժիշկները ասում են, որ նա արձագանքում է խոսակցությանը: