Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար. Անհամբեր սպասում եմ Վրաստան այցիս՝ հարաբերությունների հզորացման համար
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար. Անհամբեր սպասում եմ Վրաստան այցիս՝ հարաբերությունների հզորացման համար

Փարիզ այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բռունո Լե Մերին:

Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկությամբ, կողմերը քննարկել են Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա տնտեսական և առևտրական հարաբերությունները: Խոսքը վերաբերել է բիզնես-միությունների հզորացմանը և ներդրումների խրախուսմանը:

Հանդիպմանը նշվել է, որ շատ կարևոր է, իրականացվի ավելի շատ ֆրանսիական ներդրում և ավելի շատ ֆրանսիացի զբոսաշրջիկ այցելի Վրաստան: Ինչպես հայտարարել է Բռունո Լե Մերը, նա անհամբեր սպասում է Վրաստան առաջին այցին:

«Ես պատիվ եմ ունեցել հյուրընկալել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, որը շատ լավ բարեկամ է: Մենք շատ ենք զրուցել Վրաստանի տնտեսական զարգացման մասին: Ես նախագահին ասացի, որ Ֆրանսիան պատրաստ է ավելի շատ ներդրում իրականացնել Վրաստանում: Անհամբեր սպասում եմ Վրաստան այցիս՝ հարաբերությունների հզորացման համար»,- հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը: