Ֆրանսիայի դեսպան. Վրաստանը կարող է ընդունել իր ուզած օրենքը, մենք և մյուս ընկերներն ասում ենք, որ քննարկվող օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին
Ֆրանսիայի դեսպան. Վրաստանը կարող է ընդունել իր ուզած օրենքը, մենք և մյուս ընկերներն ասում ենք, որ քննարկվող օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին

Վրաստանն ինքնիշխան երկիր է, կարող է ընդունել իր ուզած օրենքը, մենք, ինչպես նաև Վրաստանի մյուս ընկերները, ովքեր ցանկանում են նրա անդամակցությունը Եվրամիությանը, Վրաստանին ասում ենք, որ խորհրդարանում քննարկվող օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին,- այս մասին ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրին։

Դեսպանի խոսքով՝ օրենքի նախագիծը պետք է քննարկվիՎրաստանի քաղաքական ղեկավարության և վրաց ժողովրդի կողմից։

«Վրաստանն ինքնիշխան երկիր է։ Վրաստանն անկախ պետություն է: Մենք ճանաչում ենք նրա ինքնիշխանությունը, անկախությունը, և Վրաստանը կարող է ընդունել իր ուզած օրենքը։ Այն, ինչ ես կարող եմ ասել որպես Ֆրանսիայի կառավարության և Եվրամիության անդամ երկրի ներկայացուցիչ, այն է, որ մենք ողջունում ենք Վրաստանին Եվրամիության ընտանիքում։ Մենք, ինչպես նաև Վրաստանի մյուս ընկերները, ովքեր ցանկանում են նրա անդամակցումը Եվրամիությանը, ասում ենք, որ խորհրդարանում քննարկվող օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության արժեքներին։ Այնպես որ, որոշումն ընդունելի է Վրաստանի համար։ Ինչպես նշեցի, օրենքի նախագիծը պետք է քննարկվի Վրաստանի քաղաքական ղեկավարության և վրաց ժողովրդի կողմից, մենք չենք, որ պետք է բանակցենք օրենքների շուրջ»,- ասել է դեսպանը։